Հայաստան-Ադրբեջան ճշգրտվող սահմանն անցնելու է Կապանի օդանավակայանի մոտով

43
Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտնել է, որ Հայաստան-Ադրբեջան ճշգրտվող սահմանն անցնելու է Կապանի օդանավակայանի մոտով, համաձայն ԽՍՀՄ սահմանների, բայց օդանավակայանը մնալու է հայկական տարածքում։ Այս մասին հայտնում է hetq.am-ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ փաստաթղթի համաձայն Ադրբեջանին հանձնված տարածքների հետեւանքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր դեմարկացիա է իրականցվում։