ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ հարցում խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություններ կան։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը եկել էր հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Մինսկի խմբի մասին Ռուսաստանի հայտարարությունը համակարգված չէր բոլոր կողմերի հետ և չի արտացոլում ԱՄՆ մոտեցումն այս հարցի շուրջ։ Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ բարդացել է Մինսկի խմբի գործունեությունը, բայց կարծում ենք, որ այդ ձևաչափով հնարավորություններ կան ԼՂ հարցի խաղաղ կարգավորման համար»,- ասաց դեսպանը։











