Հայ ժողովուրդը վճռեց լինել ինքիշխան․ Այսօր տոնում ենք Անկախության 29-ամյակը

95
Անկախություն
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության հռչակման 29-ամյակը։
 
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:
29 տարի առաջ հայ ժողովուրդը վճռեց լինել անկախ հանրաքվեի միջոցով իր «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին պատասխանեց միաձայն պատասխանեց՝ «այո»: Սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
 
Հայաստանի այս կարևորագույն օրվանը նախորդել էր 1990 թվականի օգոստոսի 23-ը, երբ երկրի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանի ժամանակ ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը:
 
Հռչակագրի ընդունումից մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
 
Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։
 
Իսկ ինչ էին մեզ համար այս 29 տարիները։
 
Այս տարիների ընթացքում հայ ժողովուրդը պատերազմ մղեց հանուն Արցախի, ապրեց ծանրագույն տարիներ՝ զրկված լինելով տարրական կենցաղային պայմաններից, տեսավ բազմաթիվ անարդարություններ, բայց եբեք չընկրեց և Անկախությունը համարեց գերագույն արժեք։