Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են․ երբ են մտադիր բացել սահմանը

137

Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը 2022 թվականի դեկտեմբերին հանդիպել են Արարատի մարզում՝ հայ-թուրքական սահմանի մոտ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ խնդրելով հայտնել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել դեկտեմբեր ամսին, եւ ինչ փուլում է գտնվում հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ԱԳՆ-ից պատասխանել են. «ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ աշխատանքային խմբերի մակարդակով տեղի է ունենում հուլիսի 1-ի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթաց: Այդ համատեքստում իրականացվել է նաեւ Մարգարայի կամրջի նմուշառում»: