Հայ-թուրքական սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները պատրաստ են․ ԱԳՆ-ից են հայտարարել

97

Հայ-թուրքական սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման: Տեղեկությունը հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Ճանապարհների և կամուրջների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ դրանք ենթակա են շահագործման», – ասված է պատասխանում։