Թուրքական Gazetevatan պարբերականը անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող 3 երկրների հետ հարաբերությունների կարգավորման թեմային։
Պարբերականը նշել է, թե Թուրքիան լուրջ քայլեր է անելու կարգավորելու հարաբերությունները Իսրայելի, Հայաստանի եւ ԱՄԷ–ի հետ։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված Gazetevatan–ը գրել է, թե Վիեննայում փետրվարի 24-ին տեղի ունենալիք երկկողմ հանդիպումից հետո հիմնական բանակցությունները տեղի են ունենալու գարնանը Երեւանում եւ Ստամբուլում։











