«Կարմիր Խաչը» իշխանությունների հետ մշտական կապի մեջ է. Հայ սպայի գերեվարման հետքերով

9

«Կարմիր Խաչը» իշխանությունների հետ մշտական կապի մեջ է և հաստատում ստանալու դեպքում համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացվեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Կարմիր Խաչից»՝ անդրադառնալով նախօրեին հայ սպայի գերեվարմանը։


Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր հայկակակ կողմը դիվերսիա է իրականացրել, որի ժամանակ գերի է վերցվել ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ: