Հայ ռազմագերիների խոշտանգման տեսանյութը նոր է. Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է նրանց խոշտանգված մարմինները (տեսանյութ)

127

Հայ գերիներին խոշտանգելու վերաբերյալ երեկ տարածված տեսանյութը նոր է։ Տեսանյութում երևացող երեք զինծառայողների ինքնությունը հայտնի է, տեղանքը՝ նույնականացված։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ եղել է տեղեկատվություն՝ գերեվարման վերաբերյալ, որից հետո հայկական կողմը ստացել է դիերը, որոնց ուսումնասիրությունը ավելի է խորացրել գերևարման ընթացքում սպանված լինելու կանխավարկածը։

«Այս տեսանյութը միանշանակ հաստատեց, որ ավելի մեծ թվով հայ ռազմագերիներ են գնդակահարվել»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

Այլ խոսքով՝ գործ ունենք գերիների հերթական արտադատական գնդակահարման դեպքի հետ, Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ, սա մեծ քաղաքականության մասն է և քանի դեռ պատժելիությունն ապահովված չէ որևէ բան չի կանխելու այդ հանցագործությունների կատարմանը, միակ տարբերակը պատժելիությունն է և կատարված հանցագործությունների համար հետևանքների առաջբերումը՝ պետության և ներգրավված զինծառայողների, հրամանատարների նկատմամբ։

«Քանի դեռ այս պատասխանատվության միջոցները վրա չեն հասել, մենք վարքի կամ քաղաքականության փոփոխություն չենք ունենա»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։