Հայ քաղաքագետը հակադարձել է Լավրովին. «Էրդողանը ձգտում է ստեղծել Մեծ Թուրան»

48
Սերգեյ Կուրղինյան
Ռուսաստանում բնակվող հայ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար  Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան չի ցանկանում ստեղծել Մեծ Թուրան, Անկարան պարզապես ակտիվորեն զարգացնում է իր հարաբերությունները թյուրքալեզու երկրների հետ։
Ըստ Լավրովի՝ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող, իսկ այժմ անկախություն ձեռք բերած թյուրքալեզու երկրները չեն աջակցի  այդ ամենին։

Լավրովի այդ հայտարարությանը պատասխանել է հայ քաղաքագետ Սերգեյ Կուղինյանը, «Россия 1» հեռուստաընկերության եթերով։

«Լավրովը հիանալի մարդ և դիվանագետ է։ Եթե Լավրովը լիներ Թուրքիայի նախագահ, ես կհավատայի իր բոլոր խոսքերին, բայց ինչքան ես գիտեմ Թուրքիայի նախագահն այլ ազգանուն ունի և նա ասում է բոլորովին այլ բաներ։ Նա ասում է, որ թյուրքական աշխարհը պետք է միավորվի և երբ ինձ ասում են պետք  չէ հավատալ իր խոսքերին, ինձ մոտ հարց է առաջանում, նա շատախոս և դատարկաբա՞ն է, թե՞ ոչ։ Էրդողանը ձգտում է ստեղծել Թուրան, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք նրա հետ կառուցում հարաբերություններ»,-  ասել է քաղաքագետը։