Asbarez.com-ը հաղորդում է, որ հայ Առաքելական եկեղեցու պաշտոնաթող քահանա Տեր Արմեն Բաղրամյանը դատի է տվել Լոս Անջելեսի ոստիկանության բաժնին՝ հայտարարելով, թե սպան հուլիսին Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց խաղաղ հավաքի ժամանակ իր հանդեպ անհամաչափ ուժ է կիրառել՝ պատճառելով վնասվածքներ։
Դատական նիստի համաձայն, ըստ քահանայի՝ սպա Ռուիզը հրացանի կոթով հարվածել է իր ստամոքսին, և մինչ նա փորձել է վերականգնել հավասարակշռությունը, սպան ևս մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին։
Տուժածը դեպքի վայրից շտապօգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։














