Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Հայաստանից և Ադրբեջանից 11 փորձագետներ, խաղաղասիրական հերթական ծրագրով հունիսի 29-30-ին հանդիպել են Վրաստանում։
Նշենք, որ վերջերս էլ Բրյուսելում էր տեղի ունեցել հայ և ադրբեջանցի երիտասարդների հանդիպում նույն կոնտեքստով։
Ադրբեջանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ հայկական կողմից ներկա են եղել Խաչատուրովի գործով հայտնի Ստեփան Գրիգորյանը, Փաշինյանի աշխատակազմին կից ՊՈԱԿ-ի Օրբելի կենտրոնի վերլուծաբաններ Տարոն Հովհաննիսյանը և Ջոննի Մելիքյանը, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Ադրբեջանցի փորձագետներից եղել են՝ Ահմադ Ալիլին, Մեհման Ալիևը, Շահլա Իսմայիլը, Սամիր Մամեդովը, Ռամազան Սամադովը և Անար Վալիևը
Ըստ հաղորդագրության, Կլաարը ողջունել է հայ և ադրբեջանցի փորձագետների «շարունակական խաղաղասիրական ջանքերը, որոնք միտված են Հարավային Կովկասի խաղաղ ու ծաղկուն ապագայի կերտմանը։ Նա նշել է, որ քննարկումները հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի մասին ուղեկցվում են բազմաթիվ մարտահրավերներով ու բուռն էմոցիաներով։
Սա նկատի ունենալով, նա ողջունել է այն վճռականությունը, որն առկա է կողմերի միջեւ՝ երկխոսության հաստատման և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերի ներդրման հետ կապված»։
Հավելենք, որ նման հանդիպում տեղի է ունեցել նաև այս տարվա ապրիլին։











