Հայ առևտրականներին արգելված է մտնել մոսկովյան շուկաներ՝ ադրբեջանական բանդաների հրահանգով

28
food city
Հայ առևտրականները գրեթե զրկված են մոսկովյան շուկաներում իրացնել իրենց ապրանքները, քանի որ ադրբեջանական բանդաների կողմից արգելք է դրված։
 
Ովքեր խախտում են արգելքը, խնդիրներ են ունենում քրեական աշխարհի հեղինակությունների հետ։ Հայ գործարարների խոսքով, այդ մասին իրենց են հայտնել վախեցած հաճախորդները, ովքեր ադրբեջանական ծագում ունեն։
 
Ադրբեջանցի քրեական հեղինակությունները այս արգելքի համար մեծ գումարներ են ստանում հայտնի Ֆուդ Սիթիի կողմից։ Այս պահի դրությամբ հայ գործարարները տասնյակ հազարավոր դոլարների կորուստ են կրել և ստիպված են վերադառնալ Հայաստան։
 
Ի դեպ, Ֆուդ Սիթիիում կանգնած են հայկական բեռնատարները և ավելի քան 25 գործարար չի կարողանում իրացնել իր ապրանքները։ Իրավիճակը ծայրահեղ է։
 
Նշենք, որ Մոսկվայում այլ առևտրի շուկաներ էլ կան, բայց ամենամեծը Ֆուդ Սիթին է։ Ստացվում է, որ հայ առևտրականները այլընտրանք գրեթե չունեն։ Այս պահին հայկական ապրանքների արժեքն անհամեմատ ցածր է ադրբեջանականից, բայց կրկին չի հաջողվում այն շուկա մտցնել։