Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ խիստ կրիտիկական․ Մակրոն

42
Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է անում դադարեցնել լարվածությունը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։

Մակրոնը նաև ասել է. «Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ խիստ կրիտիկական։ Ուժի կիրառումը չի կարող լուծում լինել կողմերից ոչ մեկի համար, և այդ երկխոսությունը պետք է վերսկսվի առանց հապաղելու»։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը ծրագրում է առաջիկա ժամերին հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։