Հայ-ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչները գաղտնի հանդիպել են Վրաստանում. ովքեր են եղել ՀՀ-ից

911

Հայաստանյան որոշ քաղհասարակության ներկայացուցիչներ սկսել են արդեն Ադրբեջանի հետ բարեկամության եզրեր փնտրել։ Դրա վառ օրինակներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկման թեմայով Վրաստանում կազմակերպված հայ և ադրբեջանցի փորձագետների, քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպումը։

Մասնակիցների կազմը՝ բացառությամբ Ստեփան Գրիգորյանի, հայտնի չէ։ Գրիգորյանի մասնակցության մասին էլ տեղեկանում ենք commonspace.eu կայքում զետեղված լուսանկարից։ Մասնակիցների մեջ է նաև ակադեմիկոս Ալեքսանդր Մանասյանը, իսկ Ադրբեջանից հայ-ադրբեջանական այս հանդիպմանը մասնակցել են քաղաքագետ, Ալիևի նախկին խորհրդական Էլդար Նամազովը և «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիեւը։

Նշենք, որ հանդիպումը կայացել է Վրաստանի Կաչրետի քաղաքում։