Հայ-ադրբեջանական բանակցությունները Խնձորեսկում շարունակվում են․ Գորիսի փոխքաղաքապետ

121

Ի սկզբանե որոշված է եղել, որ հայ-ադրբեջանական կողմերը բանակցելու են Խնձորեսկում, քանի որ այնտեղ հասնելն ավելի հեշտ է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող լուրերին, թե ադրբեջանցիները հրաժարվել են Սև լճի տարածքում բանակցել, չեն եկել հանդիպման և տեղն ու ժամը փոխել են, բանակցության նոր վայր են նշանակել Խնձորեսկ համայնքի տարածքում։