Հաստատվել է կորոնավիրուսի 2374 դեպք, ունենք 41 մահ

4
Կորոնավիրուս

Նոյեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 97 150 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2374-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 58 811 (+1212) մարդ, այս պահին բուժվում է 36 502-ը (+1121):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1837 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1448 (+35), այլ պատճառներով՝ 389 (+6):

Մեկ օրում մահացել է 41 մարդ: