Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

10
Կորոնավիրուս

Հոկտեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 718 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 54 473 է։

Կորոնավիրուսից ապաքինվել է 202 մարդ, շարունակում է բուժվել 7855-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 45 312 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 9 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 302-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 316 479 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 3656 է: