Հաշվետվության պահանջ ՀՀ կառավարությանը, ԱԳՆ–ին, ՊՆ–ին ու Կադաստրի կոմիտեին

30
Որպես ՀՀ քաղաքացի` պահանջում եմ, որ
ՀՀ կառավարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Կադաստրի կոմիտեն հստակ պարզաբանեն, թե սույն թվականի նոյեմբերի 9–ին ստորագրված փաստաթղթով Հայաստանի Հանրապետության տարածքը քանի՞ հազար քառակուսի կիլոմետր է և հստակ նշեն դեմարկացիոն բնագծերը։
Այսքան տարի պատմություն ու միջազգային հարաբերություններ եմ ուսումնասիրել, փաստաթղթերի ու պայմանագրերի հետ եմ առնչվել, բայց նման խայտառակություն չեմ տեսել՝ թուղթն ստորագրես, հետո էլ քո փոխարեն կամ առանց քեզ որոշեն, թե որ տարածքներն են անցնում մյուս կողմին ու այդ անցումներն էլ լույսի արագությամբ դե ֆակտո իրագործեն։
Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերի հոտ է գալիս այս ամենից, ուստի վերոնշյալ հաստատություններդ պարտավոր եք վայրկյան առաջ ինձ և ՀՀ մյուս քաղաքացիներին հաշվետվություն ներկայացնել։
Զայրույթով և հիասթափությամբ՝
Վահրամ Այվազյան