Զաքիր Հասանովը հանդիպել է Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարին

54

Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուսթամ Մուրադովը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ֊ն։ Նշվում է միայն, որ հանդիպմանը քննարկվել է նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: