Հարուստ երկրները հերթի են կանգնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար

8

Հարուստ երկրները պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1,3 միլիարդ չափաբաժին գնելու շուրջ, որը դեռ չի ստեղծվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Airfinity վերլուծական ընկերության հետազոտությունը:
 
Այսպես, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան համաձայնագիր են ստորագրել Sanofi-ի եւ GlaxoSmithKline Plc-ի հետ, Ճապոնիան՝ Pfizer-ի հետ: Եվրամիությունը նույնպես «ագրեսիվորեն է տրամադրված» գնման հարցում, նշում է գործակալությունը, սակայն չի ճշտվում, թե ում հետ են եվրոպական երկրները պայմանագիր կնքել: Այսպիսով, չնայած այն բանին, որ նոր տիպի վիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը դեռ չի ապացուցվել, դրանք զգալի թվով արդեն պահեստավորվել են հարուստ երկրների կողմից եւ, ամենայն հավանականությամբ, գործարքների թիվը միայն աճելու է: Վերլուծաբանները նշում են, որ 7,8 մլրդ մարդու համար չափաբաժինը կարող է չբավարարել, եւ աղքատ երկրները կհայտնվեն «հերթի վերջում»: