Հարկավոր է ինքնակազմակերպվել և շարունակել կատարել այն, ինչը կարող է ստիպել հակառակորդիդ հաշվի նստել քո հետ

0

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անչափ ցավալի է, որ այս պահին օտարն ավելի լավ է պատկերացնում մեր հիվանդությունն ու դրա բուժման հնարավորությունները, քան մենք՝ հայերից շատ-շատերը…Դա հասկանալու համար մեզ անհրաժեշտ է ունենալ, ինչպես արցախցին կասեր, «քթի ծակ». այլ ոչ թե թույլ տրված սխալների վրա անիմաստ ծանրանալու ժամանակավրեպ ջղաձգումներ… Հարկավոր է ինքնակազմակերպվել և շարունակել կատարել այն, ինչը կարող է ստիպել հակառակորդիդ հաշվի նստել քո հետ: Համոզված եղեք, միայն այդ դեպքում կարող են մեզ հասկանալ ինչպես մեր բարեկամները, այնպես էլ թշնամիները…»: