ՀԱՊԿ-ում քննարկվում է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման հարցը. Ստանիսլավ Զաս

117
Ստանիսլավ Զաս

ՀԱՊԿ-ում ակտիվորեն քննարկում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման հարցը: Այս մասին հայտնեկ է գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նշենք, որ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ավելի վաղ հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը համապատասխան դիմումի պարագայում կարող է խաղաղապահ ուժեր գործի դնել ԼՂ հակամարտության գոտում միայն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ և միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից համապատասխան մանդատ ստանալու դեպքում։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ համաձայն չէ ԼՂ գոտում խաղաղապահների տեղակայմանը։

Հայաստանում ևս անընդունելի են համարում Արցախում խաղաղապահների ներկայացվածությունը։