ՀԱՊԿ-ն պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Տաջիկստանին

971
ՀԱՊԿ

ՀԱՊԿ-ը պատրաստ է անհրաժեշտ ռազմական օգնություն ցուցաբերել Տաջիկստանին, եթե վերջինս նման խնդրանքով դիմի՝ Աֆղանստանի հետ սահմանի հետ կապված իրադրության ամբողջական վերահսկելիությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնդետդինովը։

Նա նաեւ ասել է, որ այս պահի դրությամբ, սակայն Տաջիկստանից նման խնդրանք դեռ չի ստացվել ՀԱՊԿ-ում։