ՀԱՊԿ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

345
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի տեղեկությունները՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, ի գիտություն են ընդունվել: Այս մասին հայտնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից:

ՀԱՊԿ-ից տեղեկացնում են, որ խորհրդատվությունների անցկացման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:

Նշենք, որ Փաշինյանը հայտարարել է, որ գոհ չէ ՀԱՊԿ-ի որոշումներ ընդունելու արագությունից և եթե բավարար գործիքակազմով կառույցը չարձագանքի ՀՀ-ն կդիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին։