ՀԱՊԿ անդամ հինգ երկրների, այդ թվում՝ Հայաստանի զինվորականները մեկնել են Ղազախստան՝ համաձայն այդ երկրի դիմումի։ Այս մասին հինգշաբթի ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունում։
Պաշտոնական Երևանը դեռևս չի մեկնաբանել հայկական զինված ուժերի մասնակցության ձևաչափը Ղազախստանում անցկացվող խաղաղապահ առաքելությունում։
Նշենք, որ Ղազախստանը, որպես ՀԱՊԿ անդամ պետությունը, միշտ աջակցել է Ադրբեջանին, անգամ Իլհամ Ալիևին շնորհավորել Արցախի բռնազավթման համար։











