ՀԱՊԿ-ի բոլոր խաղաղապահ ստորաբաժանումների տեղափոխումը Ղազախստան պետք է ավարտվի վաղը։ Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Աստիճանաբար, կարծում եմ, վաղվա օրվա ընթացքում մենք կավարտենք նաեւ մեր բոլոր մյուս խաղաղապահ ստորաբաժանումների վերատեղաբաշխումը», — ասել է նա:











