Աշխատանքներ են տարվում գործարկելու ՀԱՊԿ-ի մեխանիզմները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու համար:
Պետք է կիրառվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ասվում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի մեկնաբանության մեջ։
ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը և բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը շփման գծում հրադադարի հարցում։











