ՀԱՊԿ անդամ Ղազախստանի պատգամավորներն այցելել են բռնազավթված Շուշի

31

Ադրբեջանում գտնվող ղազախական խորհրդարանական պատվիրակությունը, որը գլխավորում է այդ երկրի խորհրդարանի Միջազգային կապերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Այգյուլ Կուսպանը, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների ուղեկցությամբ այցելել են բռնազավթված Շուշի եւ Վարանդա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պառլամենտի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական խորհրդարանի կազմից ղազախ պատգամավորներին ուղեկցել են խորհրդարանի փոխնախագահ Ադիլ Ալիեւը, ադրբեջանական խորհրդարանի Միջազգային կապերի կոմիտեի ղեկավար Սամեդ Սեյիդովը։