Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է

13

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը:

Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հարյապետյանը։

Հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկվել են նաև Արա Շիրինյանը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (հանձնաժողովի նախագահ), Տիգրան Հակոբյանը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ, Նունե Սարգսյանը՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)։

Մրցույթի պահանջները հրապարակվում են Հանրային հեռարձակողի խորհրդի կայքում։