Հանրապետական հիվանդանոցը սպանդանոց ա. ազատամարտիկ

250

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում «Արմենիա» հանրապետական հիվանդանոցում վիրահատված ազատամարտիկը։

Նրա խոսքով՝ վիրահատությունից հետո բարդություններ են առաջացել. «Ոչ մի ձևի մարդկային ատնաշենի։ Բժիշկ Էդիկը էսօր պերեվասկա ա անում մի անգամ, թողնում ա, հաջորդ օրը գալիս, նայում ա՝ երեք անգամ ա անում: Մի օր վիրակապ են անում, մի օր չեն անում,- ասաց ազատամարտիկը՝ հավելելով,- Հանրապետական հիվանդանոցը սպանդանոց ա, գնացե՛ք, տեսե՛ք․․․»:

Կառավարության ներկայացուցիչը խոստացավ, որ ազատամարտիկը բուժումը կշարունակի մեկ ուրիշ բժշկի մոտ, ինքն էլ անձամբ կհետևի, որ ուշադիր լինեն։