ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել

75
ԵԱՀԿ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ-ից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Սթեֆան Վիսկոնտի եւ ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆեր) հանդես են եկել հայտարարությամբ։

Համանախագահները կոչ են անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ քայլեր ձեռնարկել կողմերի ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար՝ տարածաշրջանին սպառնացող աղետալի հետևանքները կանխելու համար:

«Համանախագահները կրկնում են՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են ցանկացած պարագայում: Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար՝ զոհվածների մարմինների և գերիների փոխանակման համար։ Նրանք կողմերին հորդորում են անհապաղ համաձայնեցնել հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմները»,- նշված է համանախագահների հայտարարության մեջ: