Թուրքը տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով սպանել Թուրքիայի հայերին ու հայաստանցի միգրանտներին

8

Youtube սոցիալական ցանցում հուլիսի 31-ին մի տեսանյութ է հրապարակվել, որում հայերի նկատմամբ բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցվում ու բռնության կոչեր է արվում Թուրքիայի քաղաքացի, ինչպես նաև Հայաստանից այնտեղ աշխատելու մեկնած հայերի նկատմամբ։

MehdiStudio Officall հաշվի կողմից հրապարակված «Հայերն ի՞նչ գործ ունեն Թուրքիայում» վերնագրով տեսանյութում «բանախոսը», անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումներին, կոչ է անում Թուրքիայում գտնվող հայերին անհապաղ վտարել երկրից։ Ըստ հաղոդավարի՝ «հայերն իսկապես արժանի են ցեղասպանության»։

Վերջինս կոչ է անում սպանել հայերին, կտրել նրանց գլուխները ու խոստանում, որ ժամանակը գալուն պես իրենք կկոտորեն Թուրքիայի հայերին։ Նա բոլորին կոչ է արել թույլ չտալ, որ «հայերը գան իրենց երկիր, աշխատեն ու գումար ուղարկեն Հայաստան։

Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը հաղորդում է, որ Բեյօղլուի 3 Խորան եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ, փաստաբան Սիմոն Չեքեմը տեսանյութի կապակցությամբ դիմել է Ստամբուլի հանրապետական դատախազություն՝ պահանջելով պատկան մարմինների համապատասխան արձագանքը։

Նշենք, որ տեսանյութն ունի գրեթե 200 հազար դիտում և 21 հազար հավանում։ Մեկնաբանություններում թուրքի կոչին միացել են նաև ադրբեջանցիները՝ նշելով, որ հայերը չպետք է ապրեն թուրքալեզու երկրներում։


[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/LyuOy-GD8a0″ frameborder=”0″ width=”425″ height=”350″]