HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Բերձորի միջանցքի շրջափակման հետ:
Կազմակերպությունը լրջորեն մտահոգված է միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը միակ մուտքն է ապահովում Լեռնային Ղարաբաղ։ HALO Trust-ը հույս ունի արագ լուծել խնդիրը և մշտական կապի մեջ է գործընկերների և այլ մարդասիրական կազմակերպությունների հետ ՝ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնությունը համակարգելու համար:











