Բժիշկ Հայկ Մանասյանը գրում է.
«Քանի բժշկական աշխարհի լուռ համաձայնությամբ տեղի է ունենում համընդհանուր դեբիլացման համաշխարհային գործընթաց, հիշեցնեմ։ Իսկ ով չգիտի՝ տեղեկացնեմ։
Կովիդից հետո հակամարմին մնում է, թե չի մնում, շատ հակամարմին է մնում, թե քիչ, հակամարմինները երկար են մնում, թե կարճ՝ ամենեվին գլխավոր հարցը չէ։
Ինչու՞:
Որովհետև հակավիրուսային իմունիտետի հիմնական զենքը ոչ թե հակամարմիններն են, այլ T բջջային իմունիտետը։
Պատկերավոր ասած, հեծելազորի քանակը բանակում այնքան էլ էական չէ, երբ հրետանին ու ավիացիան են պաշտպանելու Երկիրը»։














