Հակառակորդը պահպանում է մեծ ծավալի սադրանքներ իրականացնելու ներուժը

4

Հակառակորդը, այո, պահպանում է իր ներուժը, որով կարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել: Այս մասին այսօրվա բրիֆինգի ժամանակ հայտնեց Արծրուն Հոցհաննիսյանը: 

Հակառակորդի գործողությունները անհրաժեշտ խորությամբ եւ ծավալով տեսնում ենք, եւ հակառակորդը, այո, պահպանում է իր ներուժը, որով կարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել, բայց մենք դա տեսնում ենք, եւ գործողությունները մեզ համար պարզ են։ Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան արժանի հարված։