Հակառակորդը կրակել է «Տավուշ Տեքստիլի» ուղղությամբ

11

Հակառակորդի կողմից կրակոց է արձակվել Տավուշի մարզի Չորաթան գյուղում գործող ձեռնոցի արտադրամասի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:

Տեղեկությունը հաստատեց «Տավուշ Տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը:

«Գործարանի ուղղությամբ չորս կրակոց է արձակվել: Փառք Աստծո, ոչ նյութական եւ ոչ էլ մարդկային վնաս չենք կրել: Ամեն ինչ կարգին է»,- հայտարարեց արտադրամասի տնօրենը: