Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ․ Արայիկ Հարությունյան

1
Արայիկ Հարությունյան

«Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ: Հասկանում ենք, որ հակառակորդին ստիպել զինադար՝ ունենք ընդամենը 1 ճանապարհ՝ պարտադրել զինադադար: Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր հումանիտար առումով ստանձնած պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնար է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ»,- Այս մասին իր ուղերձում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ հակառակորդն այլ ճանապարհ է ընտրել՝ ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու, առաջին հերթին՝ արցախահայությանը, հաջողության դեպքում՝ նաև Հայաստանը: