ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսանը գրել է.
Հակառակորդի հարվածից Չինարի գյուղում վիրավորված Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար։














