Հակառակորդի գործողությունների հետ կապ չունի. ՊՆ–ն` 3 զինվորների մահվան մասին

51
Զինվոր

Հայաստանի մարտական հենակետերից մեկում 3 զինծառայողների դի հայտնաբերելու դեպքը հակառակորդի գործողությունների հետ կապ չունի։ Հայտնեցին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե տեղի ունեցածը դիվերսիա է։

«Դեպքի հանգամանքները բացահայտելու համար այս պահին անհրաժեշտ քննչական գործողություններ են ընթանում:  Սակայն գոնե այս պահին եղած նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի գործողությունների հետ»,–ասացին ՊՆ–ից։