Հակամարտության կարգավորումը պետք է կայանա կայացած ձևաչափերի շրջանակում․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ դերի մասին

26
ՌԴ ԱԳՆ

Մոսկվան օգտակար է համարում ԵԱՀԿ-ի դերը մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորմանն աջակցելու հարցում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

«ԵԱՀԿ-ն օգտակար դերակատարություն ունի մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների աջակցման գործում և Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցով Ժնևյան քննարկումների համանախագահներից մեկն է: Կարծում ենք, որ ցանկացած հակամարտության կարգավորումը պետք է իրականանա խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ կայացած ձևաչափերի շրջանակում՝ հակամարտության կողմերի անմիջական մասնակցությամբ և հաշվի առնելով նրանց շահերը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: