Ռուսաստանի Սեչենովսկի համալսարանում ավարտվել են կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի բժշկական փորձարկումները։ Այս մասին հայտնում է НТВ-ն։
Կլինիկական փորձարկումն սկսվել էր հունիսի 18-ից։ Կամավորների մոտ բացի առաջին մի քանի օրերին մարմնի ջերմության բարձրացումը, այլ բացասական ռեակցիաներ նրանց մոտ չեն առաջացել։ Կամավորներին դուրս կգրեն հուլիսի 15-ին։
Պատվաստանյութը ստեղծվել է արհեստականորեն և չի պարունակում կորոնավիրուսի մասեր, բայց դրա սկզբունքն այնպիսին է, որ այն պետք է առաջացնի իմունային պատասխան, որն առաջանում է COVID-19-ի դեպքում։














