Հաջորդը հանձնում են Երասխի բարձունքնե՞րը․ ՊՆ արձագանքը

281

Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանին փոխանցել Նախիջևանի Ինքնավարության Հանրապետությանը սահմանակից Երասխի մոտ գտնվող բարձունքները։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե իբր դեկտեմբերի 25-ին հայկական կողմը Երասխի ուղղությամբ պատրաստվում է Բաքվին հանձնել մի շարք դիրքեր: Գրում են` տեղի բնակիչները պնդում են, որ այդ բարձունքներում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին հրամայել են լքել դիրքերը։

«Նման բան չկա։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ասաց Ալթունյանը։