Ինձ մեղավոր եմ համարում, որ 2018 թվականին լռեցի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Միգուցե կասեք՝ վախեցա, որ իմ կամ երեխայիս տան դիմաց էլ կբերեն դագաղ կդնեն։ Միգուցե մտածեցի, որ ժողովրդին սխալվելու իրավունք տանք։ Գոնե մեկ անգամ ժողովուրդն ինքը թող կատարի իր ընտրությունը, բայց անգամ ես, որ այդպես լավ էի ճանաչում իրեն, չէի կարող պատկերացնել, որ այս ամենի գինը լինելու են կորսված Արցախը, 5000 և ավելի զոհերը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը նկատեց՝ միջազգային կառույցներում տարօրինակ բաներ են կատարվում։ Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ադրբեջանական պատվիրակությունն արդեն խաղաղասեր կոչերով է հանդես գալիս․ «Իրենց պատվիրակության ղեկավարը քանիցս ելույթ ունեցավ և ասաց, որ իրենց պատմական խնդիրը լուծեցին, իրենց հողերը վերականգնեցին և հիմա եկել է հայերի հետ խաղաղ գոյակցելու ժամանակը։ Նա դիմեց ԵԽ-ին, ասաց, որ գտնեն լուծումներ հայկական պատվիրակության հետ երկխոսելու համար։ Հաջորդ քայլն ինձ ԵԽԽՎ-ից հետ կանչելն է։ Ես խանգարում եմ Նիկոլին եվրոպական կառույցներում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։











