Արայիկ Հարությունյանը՝ Հադրութում տեղի ունեցած դիվերսիայի մասին

15
Հադրութ

Քանի որ Ալիևը հայտարարել է, որ իբր գրավել են Հադրութը, իսկ զինադադարից Քանի որ Ալիևը հայտարարել է, որ իբր գրավել են Հադրութը, իսկ զինադադարից ժամեր առաջ հասկացել, որ շատ հեռու է Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքը, այսօր Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց Արցախի Հանրապետութան նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հաստատ ունեն պատրաստված ստորաբաժանումներ, վարձկաններ և այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր։ Մեր ինֆորմացիան այնպիսինն է, որ համատեղ ձևավորել են դիվերսիոն խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել, նպատակը հրադադարը սկսելու ժամերի ընթացքում Հադրութը գրավելն է եղել։ Նրանց հաջողվել է այդ խմբերին մտցնել քաղաք և Հադրութի մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել դիվերսիոն միջոցառումներ, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերադասավորվել և այսօր Հադրութի վարչական ղեկավարը գտնվում է քաղաքի վարչակազմի շենքում։ Րոպեներ առաջ հետը կապ եմ հաստատել ու եկել», – հայտատարեց Արայիկ Հարությունյանը։