Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ապաշրջափակել Բերձորի միջանցքը

33

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Բերձորի միջանցքով ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։

Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցը․ Ադրբեջանը պարտավորվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։

Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցով որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան գործով վերջնական որոշման կայացումը, կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «2022-ի դեկտեմբերի 12-ից կապը Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ Լաչինի միջանցքով խաթարված է:
Դատարանը գտնում է, որ մի շրք հետեւանքներ են ծագել դրա պատճառով: Դատարանի ունեցած տեղեկությունների համաձայն Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը վերաբերել է հայազգի այն անձանց, որոնք ԼՂ հիվանդանոցներում են:

Տեղեկությունների համաձայն խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետեւանքով սննդի, դեղորայքի եւ այլ կյանք փրկող պարագաների պակասուրդ է առաջացել: Վնասը կարող է անուղղելի համարվել, եւ համապատասխան անձինք հայտնվում են կյանքի համար վտանգավոր հանգամանքներում:

Դատարանը նաեւ արձնագրել է, որ ապրանքների ներմուծման եւ գնման, հատկապես դեղորայքի կյանքը փրկող պարագաների գնման ահմանափակումները առկա են,մ ինչը կարող է անուղղելի վնաս հասցնել մարդկանց կյանքին:

2023 հունվարին տեղի ունեցած դռնբաց նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը հաստատեց, որ իր կառավարությունը պարտավորվել է եւ շարունակում է պարտավորվել ձեռնարկել իրենցի կախված բոլոր քայլերը՝ երաշխավորելու համար անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով, այդ թվում շարունակաբար աշխատելով ԿԽՄԿ-ի հետ:

Դատարանը ի գիտություն է ընդունում Ադրբեջանի այս հայտարարությունը, սակայն դա չի վերցնում անուղղելի վնաս հասցնելու վերահաս ռիսկը՝ պայմանավորված Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարմամբ:

Դատարանը գտնում է, որ կա հրատապություն, այսինքն կա ռիսկ, որ կարող են լինել անուղղելի վնասներ: Ուստի դատարանը եզրակացնում է, որ ժամանակավոր միջոցներ կիրառելու հիմքերը առկա են:

Դատարանն արձանագրում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ Լաչինի միջանցքը պետք է ապահովի կապ ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ եւ պետք է մնա ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարությամբ նաեւ նախատեսված է, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

Դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան այս գործով վերջնական որոշման կայացումը իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայ ն ձեռնարկի իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:

Հայաստանը հայցել է, որպեսզի Դատարանը միջոցներ կիրառի, որոնցով կկարգադրի, որ Ադրբեջանը դադարեցնի կազմակերպել եւ աջակցել ենթադրյալ բողոքի ցույցներին, որոնք արգելափակում են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը երկու ղղություններով: Դատարանը համարում է, որ այս ժամանակավոր միջոցը հիմնավորված չէ:

Հայաստանը նաեւ պահանջել է կիրառել միջոց՝ Ադրբեջանին կարգադրելով անհապաղ լիովին վերականգնել եւ ձեռնպահ մնալ բնական գազի եւ այլ կոմունալ ծառայությունների անխափան մատակարարումը ընդհատելուց: Դատարանը համարում է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի մատակարարումը ԼՂ բնակիչներին: Հետեւաբար այ միջոցը կատարման ենթակա չէ:

Դատարանը կիրառում է հետեւյալ ժամանակավոր միջոցը.

Ադրբեջանը պարտավոր է նախքան սույն գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները ապահովելու համար մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով»: