Շիրակի մարզում Նորածնի վաճառքի նոր դեպք է բացահայտվել։ Ոստիկանությունը տվյալներ է ձեռք բերել, թե 2018-ի օգոստոսի 20-ին Գյումրիի բնակչուհին իր նորածին երեխային 1,200,000 դրամի դիմաց վաճառել է երևանցի ամուսիններին։
Պարզվել է, որ 1992-ին ծնված Արմավիրի բնակչուհին փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել Գյումրիի 1989-ին ծնված բնակչի հետ, և վերջինիս ՌԴ-ում գտնվելու ընթացքում՝ 2018թ. օգոստոսի 20-ին, աղջիկ է ունեցել, որից հետո ամուսնուն և սկեսրոջը սխալ տեղեկություն է հայտնել, թե երեխան մահացել է: Այնինչ երեխային մոր օգնությամբ 1,200,000 դրամի դիմաց վաճառել է Երևանում բնակվող ամուսնական զույգի:
Երեխայի մայրը և Երևանի բնակիչը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին հայտնել են սուտ տեղեկություններ հայրության վերաբերյալ և այդկերպ կարողացել են գրանցել հայրության ճանաչման կեղծ փաստը։
Շիրակի դատախազությունում կայացվել ՔՕ 168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ վաճառքը` պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով) և 169.1-րդ հոդվածով (ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը`պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի) քրեական գործ հարուցելու մասին որոշում:














