Գյումրիից և Երևանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի

47
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Գյումրիից և Երևանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի։

Մասնավորապես օգոստոսի 10-ին կիրականացվի Գյումրիից Մոսկվա չվերթ, օգոստոսի 13-ին՝ Երևանից Չելյաբինսկ, օգոստոսի 15-ին՝ Երևանից Եկատերինբուրգ։

«Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնություններ Ռուսաստանի տարածքային իշխանություններից, նախարարություններից և համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր գործող գրասենյակի հետ»,- ասվում է հաղորդագրությունում: