Գուրգեն Ալավերդյանին ադրբեջանցիների կողմից առևանգելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

Գուրգեն Ալավերդյան
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրերս հարցականի տակ էր դրել ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու վարկածը, նշելով, որ միգուցե, նրան առևանգել են։
 
Գլխավոր դատախազությունից 168.am-ին հայտնեցին, որ զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առևանգություն մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։