Գտնվում եմ Բերձորի միջանցքի սկզբնամասում․ այս միակ ճանապարհն արդեն երկու ամիս է՝ Ադրբեջանն արգելափակել է․ ԵԽ պատգամավոր

110

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորն այցելել է Սյունիք։ Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից՝ Ֆրանսուա-Քզավիե Բելամին այդ առիթով գրել է․

«Այս գիշեր ժամանեցի Հայաստան, և գտնվում եմ Բերձորի միջանցք տանող ճանապարհի սկզբնամասում․ Լեռնային Ղարաբաղ մուտքի այս միակ ճանապարհն արդեն երկու ամիս է, ինչ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Այստեղից մի քանի կիլոմետր այն կողմ հարյուր քսան հազար խաղաղ հայ բնակիչ ապրում է աշխարհից կտրված, ամեն ինչից զրկված։ Եվրոպան վերջապես պետք է գործի՝ ընդդեմ այս լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի։ Որովհետև մենք իրավունք չունենք էթնիկ զտումների նոր սպառնալիքի առջև հայ ժողովրդին միայնակ թողնելու. և որովհետև, իրականում, այստեղ խաղասեղանին դրված է նաև մեր երկրների անվտանգությունը»։