Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։
Նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Նշենք, որ այս որոշմամբ ԳՇ պետն անցնում է նախարարի ենթակայության տակ՝ սույնով վերջինիս պաշտոնը դառնում է քաղաքական՝ չնայած որ ԳՇ-ն պետք է զբաղվի միայն բանակի մարտական պատրաստվածության հարցերով։ Բացի այդ՝ ԳՇ պետը, դառնալով փոխնախարար, ավելի վերահսկելի է դառնում օրվա իշխանությունների համար և բացառվում է իրենց օրակարգից դուրս որևէ գործողություն։ Փաշինայնի կառավարությունը շարունակում է բանակի կազմաքանդման գործընթացը։ Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն 3 ամսից ավել ԳՇ պետ չունի։